Պայթյուններ Բաղդադում. 40 զոհ կա![]() 10 սեպտեմբերի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Բաղդադում` առևտրի կենտրոնի հարևանությամբ: Զոհերի թիվը հասնում է 40-ի, վիրավորվել է 60 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր 12 զոհի և 40 վիրավորի մասին: Պայթուցիկով լցոնված ավտոմեքենան պայթել է սեպտեմբերի 9-ին Բաղդադի արևելյան հատվածում գտնվող առևտրի կենտրոնի մոտ: Եվս մեկ պայթյուն է որոտացել մեքենայի կայանատեղիի մոտ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Օգոստոսի 29-ին մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումն Իրաքում շիաների սրբավայր համարվող Քերբելա քաղաքի մոտ առնվազն 15 մարդու կյանք խլեց: Քերբելան Սիրիայի հետ սահմանին է, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 100 կմ հեռավորության վրա: Օգոստոսի 15-ին Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել: Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |