ՀՀ ՄԻՊ. Համաներումը կոնկրետ խնդիրներ պետք է լուծի10 սեպտեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Համաներումը պետք է կոնկրետ խնդիրներ լուծի: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր համաներման հարցին: «Օրինակ` այդ պահի դրությամբ արարքներ կան, որոնք անձի դատապարտվելու պահին եղել են հանցավոր, իսկ հիմա արդեն վերացել է անհրաժեշտությունն այն այդպիսին դիտելու»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Դիտարկումը, թե համաներման հետ կապված տեսակետներ կան, որ այն նպատակաուղղված է կալանավայրերի բեռնաթափմանը՝ Պաշտպանը հրաժարվել է մեկնաբանել: «Քանի որ համաներման վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, հետևաբար այդ առումով ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչ դրույթներ է ունենալու համաներման ակտը, կամ եթե այդպիսին լինելու է»,- ասել է ՄԻՊ-ը: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությանը, որի մասին նաև ՄԻՊ-ն է անդրադարձնում իր զեկույցներում, Թաթոյանը պատասխանել է, որ խնդիրն, իհարկե, կա: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա: Խորհրդից հայտնում են, որ հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել և կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |