Իրաքից զորքերի դուրս բերման օրինագծին նախագահ Բուշի դրած վետոն ուժի մեջ մնաց 3 մայիսի 2007 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսը չկարողացավ հաղթահարել Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման կոնկրետ ժամկետ սահմանող օրինագծին դրած նախագահ Ջ.Բուշի վետոն, հաղորդում է Associated Press-ը: Օրինագծին հավանություն տվեցին 222 կոնգրեսականներ, դեմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 203 անդամներ: Նախագահական արգելքի հաղթահարման համար օրինագիծը պետք է ստանար առնվազն 290 կոնգրեսականների աջակցությունը: Հարցի քննարկման ժամանակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, մասնավորապես, հայտարարել էր, որ նախագահը, արգելելով օրենսդիրներին սահամանել Իրաքից զորքերի դուրս բերման ժամկետը, փաստորեն «խուլ մնաց ամերիկյան ժողովրդի ցանկությունների հանդեպ»: Սակայյն հանրապետական Ջերի Լյուիսը կոչ արեց Պալատի անդամներին հրաժարվել նախագահի վետոն հաղթահարելու փորձերից, ընդգծելով, որ քաղաքական գործիչները չպետք է ռազմական որոշումներ կայացնեն: «ԱՄՆ-ի համար այժմ ահաբեկչության դեմ պատերազմը դադարեցնելու ժամանակը չէ»,-ասել է Լյուիսը: Հիշեցնենք, որ երեքշաբթի նախագահը վետո էր դրել ավելի վաղ Կոնգրեսի երկու պալատների կողմից հավանության արժանացած օրենքի վրա: Օրենքը 124 մլրդ դոլարի հատկացումը ռազմական գործողությունների ֆինանսավորման համար կապում էր 2008 թվականի ընթացքում Իրաքից զորքերի մեծ մասի դուրս բերման հետ: Բացատրելով իր որոշումը Բուշը մասնավորապես, ասել է, որ «վերջնաժամկետ սահմանել զորքերի դուրս բերման համար նույնն է, ինչ որոշել պարտության ամսաթիվը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |