Շախմատիստներ Գրիգորյանը և Մովսիսյանը՝ իսպանական «Սաբադել 2016»-ի ոսկե և բրոնզե մեդալակիրներ![]() 10 սեպտեմբերի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում ավարտված «Սաբադել 2016» միջազգային մրցաշարի վերջին տուրում հայ մասնակիցներից Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տարել, իսկ Կարեն Մովսիսյանը խաղացել է ոչ ոքի։ Արդյունքում՝ Գրիգորյանը 7 միավորով Կուբայի ներկացացուցչի հետ կիսել է 1-2-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով նա գրավել է առաջին տեղը։ Իսկ Մովսիսյանը 6․5 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Armchess.am-ը։ «Սաբադել 2016»-ը 9-րդ մրցաշարն է, որին եզրափակիչ տուրերում մասնակցել է ավելի քան 32 շախմատիստ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |