ՀՀ ՄԻՊ-ը՝ ԼՂՀ ԱԺ նախագահին. Արցախում նկատելի ձեռքբերումներ կան օմբուդսմենի գործունեության մասով![]() 10 սեպտեմբերի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ: ՀՀ օմբուդսմենը նշել է, որ Արցախում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես խորհրդարանի կողմից ձևավորվող օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ: Այնուհետև քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտապանության մեխանիզմների օրենսդրական կատարելագործմանը, Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Արցախում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը:Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Արցախի Պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Նախատեսված են հատուկ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև իրավապաշտպանների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |