Օրհան Փամուկը չի ցանկանում կամուրջներ կառուցել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ

PanARMENIAN.Net - Չնայած ստեղծված իմիջին, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը չի ցանկանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջներ կառուցող լինել: Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայով Համբուրգ իր հեղինակային ուղեվորության ժամանակ առաջին ելույթի ընթացքում: «Իմ խնդիրը չէ եվրոպացիներին Թուրքիան բացատրելն ու թուրքերին` Եվրոպան: Իմ խնդիրը լավ գրքեր գրելն է: Իսկ եթե ես անդրադառնում եմ եվրոպացիների եւ թուրքերի հարաբերությունների թեմային, ապա միայն այն պատճառով, որ չեմ ցանկանում` նրանք հակամարտեն»,- ընդգծել է Փամուկը: Ինքն իրեն համարում է երկու կողմերի ներկայացուցիչ: Հինգշաբթի Փամուկին շնորհվել է Բեռլինի Ազատ Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, հայտնում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---