Հզոր պայթյուն Վանում. Բազմաթիվ վիրավորներ կան

Հզոր պայթյուն Վանում. Բազմաթիվ վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի արևելքում` Վանում: Պայթյունը տեղի է ունեցել Վանի վարչական շենքերի հարևանությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ NTV հեռուստաալիքի, ռումբը պայթել է իշխող կուսակցության գրասենյակի և նահանգապետի նստավայրի մոտ:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Զոհերի մասին հաղորդագրություններ չկան, սակայն հայտնի է, որ պատահարի վայր են ուղարկվել մեծ քանակությամբ «Շտապ օգնության» մեքենաներ: Հայտնի է միայն, որ բազմաթիվ վիրավորներ կան:

Այս պահի դրությամբ հայտնի է 11 վիրավորի մասին: Այդ մասին հայտարարել է Վանում իշխող ԱԶԿ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Բուրհան Քայաթուրքը: «Պայթյունի հետևանքով 11 վիրավոր ունենք, սա հարձակում է մեր կուսակցության վրա»,-ասել է նա:

A Haber հեռուստաալիքն ահաբեկչության պատասխանատու է համարում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալներին, հայտնել է Trend.az-ը:

Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Վան գավառի Թենդյուրեք շրջանում զինված բախումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 անդամ:Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---