Ծանրորդուհի Վարդանյանը 5-րդն է Պարալիմպիկ խաղերում (վիդեո) 12 սեպտեմբերի 2016 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ռիո-դե-Ժանեյրոյում ընթանում են 2016-ի պարալիմպիկ խաղերը: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի ծանրորդուհի Գրետա Վարդանյանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումը. մարզուհին բարձրացրել է 90, 95 և 96 կգ-ոց ծանրաձողերը, հայտնում է Sputnik Արմենիան: Արդյունքում Վարդանյանը գրավել է 5-րդ տեղը: Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ունի. ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի) և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երևան): 2012-ին Լոնդոնի Պարալիմպիադային Հայաստանը նույնպես ներկայացնում էին ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վարդանյանը 7-րդ տեղն էր գրավել, 2008-ին նա մրցել է նաև Պեկինում, իսկ Հովակիմյանը Լոնդոնի մրցաշարում անձնական ռեկորդ է գրանցել, սակայն եզրափակիչ փուլ չի անցել: Lilit Kalantaryan-ի էջից flickr.com-ում Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |