Կյանքից հեռացել է «Կար չկար մի շուն» մուլտֆիլմի ռեժիսոր, մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը

Կյանքից հեռացել է «Կար չկար մի շուն» մուլտֆիլմի ռեժիսոր, մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, մուլտիպլիկատոր, «Կար չկար մի շուն» մուլտֆիլմի ռեժիսոր Էդուարդ Նազարովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ «Կրոկ» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությանը հղումով: Նազարովը փառատոնի նախագահն էր:

Փառատոնից հայտնել են, որ նա տևական ժամանակ հիվանդ է եղել, անոթների հետ կապված խնդիրներ է ունեցել: Նաև նշում են, որ կյանքի մինչև վերջին պահը նա ակտիվ աշխատել է:

«Անգամ ծանր վիրահատություն տանելով, նա շարունակում էր տանն ակտիվորեն աշխատել: Նա խորհուրդներ էր տալիս ուսանողներին և իր նախկին աշակերտներին Skype-ի միջոցով, կարդում էր մանկական սցենարներ, «Իկար» ազգային անիմացիոն մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի անդամ էր»,- հայտնել են փառատոնի մամուլի ծառայությունից:

Ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Էդուարդ Նազարովն աշխատել է նաև «Մրջյունի ճանապարհորդությունը», «Վինի Թուխ», «Կղզի», «Արքայադուստրն ու մարդակեր հսկան» և այլ մուլտֆիլմերի վրա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---