ԵՄ առաջնորդները Բրատիսլավայում կքննարկեն քաղաքականությունը պաշտպանության ոլորտում![]() 12 սեպտեմբերի 2016 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության առաջնորդները սեպտեմբերի 16-ին կայանալիք Բրատիսլավայի հանդիպմանը կքննարկեն Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունը` պաշտպանության ոլորտում ԵՄ քաղաքականության մասին: Այդ մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում: «Ակնկալվում է, որ ԵՄ առաջիկա գագաթնաժողովը Բրատիսլավայում կքննարկի Ֆրանսիայի և Գերմանիայի ՊՆ ղեկավարների համատեղ նախաձեռնությունը»,-ասել է գործակալության ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ժան Իվ Լե Դրիանը և Ուրսուլա ֆոն դեր Լյաենը նամակ են հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիին, որտեղ առանձնացնում են 3 կոնկրետ առաջարկ: Ըստ Figaro-ի, նրանք առաջարկում են պարզեցնել անվտանգության և պաշտպանության ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակում արտոնված գործողությունների մեկնարկը, նոր խթան հաղորդել արդեն ընդունված, բայց դեռ չիրականացված որոշումներին, հաստատել ԵՄ ռազմավարական ինքնավարությունը արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում «ուժեղ, մրցունակ և նորարարական» համագործակցության շնորհիվ: Ըստ Süddeutsche Zeitung-ի, այդ առաջարակները, մասնավորապես, նախատեսում են ԵՄ քաղաքացիական և ռազմական գործողությունների հրամանատարության միացյալ շտաբի ստեղծում, արբանյակային դիտարկման ընդհանուր համակարգի ստեղծում և լոգիստիկ ու ռազմաբժշկական ռեսուրսների փոխանակում: Բրատիսլավայի հանդիպումը կանցնի առանց Մեծ Բրիտանիայի, որը նախկինում դեմ էր ՆԱՏՕ-ին կրկնօրինակող ԵՄ զինված ուժերի կամ հրամանատարական կառույցների ստեղծմանն ուղղված ցանկացած քայլի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |