ՀՀ ՊՆ-ն արժանացել է «Բանակ-2016»-ի Գրան պրիի![]() 12 սեպտեմբերի 2016 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի պաշտպանության նախարարություններն արժանացել են «Բանակ-2016» համաժողովի Գրան պրիին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պարգևներ են ստացել նաև համաժողովում ներկայացված ռազմարդյունաբերության առաջատար ձեռնարկությունները: «Բանակ-2016» համաժողովը արդեն երկրորդ տարին անընդմեջ անցնում է մերձմոսկովյան Կուբինկայում: Հայաստանը ներկայացել էր հրետանային նշանառության սարքերով, որոնք հարմարեցված են լեռնային պայմանների համար: Ցուցահարթակներում իրենց ազգային ցուցանմուշներով ՀՀ- ից բացի ներկայացել էին նաև Բելառուսը և Ղազախստանը։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ասել էր, որ «Բանակ 2016»-ը սպառազինության ժամանակակից նմուշների, ռազմական և հատուկ տեխնիկայի ցուցադրման համար ամենամեծ հարթակն է: 140 հազար քմ տարածքում տեղադրվել էին ցուցահանդեսային տաղավարներ և բաց ցուցանմուշներ, պայմաններ են ստեղծվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ընթացքային, թռիչքային և կրակային հնարավորությունները ցուցադրելու համար։ Համաժողովին մասնակցում է ավելի քան հազար ռուսական ձեռնարկություն և կազմակերպություն, ինչպես նաև ավելի քան 80 արտասահմանյան պատվիրակություն։ Համաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |