Իրաքում սպանվել է ԻՊ ղեկավարի խորհրդականը![]() 12 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի խորհրդականը` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի արդյունքում: Այդ մասին իրաքյան Al Sumaria հեռուստաալիքին է հայտնել Քրդստանի հայրենասիրական կուսակցության (PUK) ներկայացուցիչ Գիյաս Սուրջին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ կուսակցության ներկայացուցչի, բացի Ալ Բաղդադիի խորհրդականից, որի անունը չի նշվում, սպանված ահաբեկիչների թվում է նաև ԻՊ «Խալիֆաթի կորյունները» ստորաբաժանման հրամանատարը, որի շարքերում կռվում են ահաբեկիչների կողմից ներգրավված դեռահասները, հայտնել է Սուրջին ալիքին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |