Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը մնում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի հակասությունների աղբյուրը 4 մայիսի 2007 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Աճող մեկուսացման պայմաններում, որում հայտնվել են Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդները, Աշխարհում կրոնների ազատության հանձնաժողովը (USCIRF)` Կոնգրեսի կողմից ստեղծված կառավարական մարմինը, նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակվող հերքումը մնում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա հակասությունների աղբյուրը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Հանձնաժողովն իր տեսակետն է ներկայացրել` որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի կրոնների ազատության վերաբերյալ տարեկան զեկույցի մի մաս, որն անցյալ շաբաթ ներկայացվել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին:«Մենք բավարարված ենք Կրոնների ազատության հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով եւ նրանով, որ դրա անդամները անդրադարձել են Թուրքիայի կողմից մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության հերքմանը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հրանտ Դինքի սպանության եւ թուրքական կառավարության կողմից Թուրքիայի հայերի եւ այլ քրիստոնեական համայնքների բռնության ու ահաբեկման այլ ձեւերի հարցով Հանձնաժողովի փաստաթղթերը»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հանձնաժողովի տեքստում մեծ տեղ է հատկացված հայ լրագրող Հրանտ Դինքի վայրենի սպանությանը, որը կատարվել է Ստամբուլում: Նա նաեւ դատապարտված է եղել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով այն բանի համար, որ բացեիբաց խոսում էր Հայոց ցեղասպանության մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |