Վանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի![]() 12 սեպտեմբերի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում` Վանում, պայթյունեի հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի: Այդ մասին ասվում է այդ գավառի վարչակազմի տարածած հայտարարության մեջ: Պայթյունը որոտացել է սեպտեմբերի 12-ին Վանի վարչական շենքերի հարևանությամբ` իշխող ԱԶԿ կուսակցության տեղի բաժանմունքի և ոստիկանության բաժնի մոտակայքում: «Կայանված ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 48 մարդ է վիրավորվել, որից 46 քաղաքացիական և 2 ոստիկան: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է»,-ասվում է նահանգապետարանի աշխատակազմի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները: Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Վան գավառի Թենդյուրեք շրջանում զինված բախումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 անդամ:Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: Ընթերցեք նաև. Հզոր պայթյուն Վանում. Բազմաթիվ վիրավորներ կան ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |