Հայկական ընկերությունները մասնակցում են WorldFood Moscow ցուցահանդեսին12 սեպտեմբերի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 19 ընկերություն սեպտեմբերի 12-15-ը Մոսկվայում մասնակցում է WorldFood Moscow 2016 միջազգային 25-րդ ցուցահանդեսին։ Այն սննդարդյունաբերության ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն առևտրային դիստրիբյուտորներ, ներմուծողներ, ոլորտի միջին ու խոշոր գնորդներ են, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը: Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են սեփական արտադրության՝ հայկական սննդարդյունաբերության հիմնական արտադրատեսակները. մրգային և բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերք և թռչնամսի կիսաֆաբրիկատներ, մսի և ձկան պահածոներ, ապխտած ձուկ, մարինացված խեցգետին, մեղր, ընդեղեն, թեյի, չրի տեսականի և այլն: «Ցուցահանդեսին ներկայացված է բավականին մրցունակ հայկական արտադրանք, որոնց շարքում այցելու մեծածախ գնորդ կազմակերպություններն ու առևտրային ցանցերի ներկայացուցիչները կարող են որակյալ արտադրանք գտնել՝ հայկական ընկերությունների հետ համագործակցություն սկսելով կամ ընդլայնելով այն»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։ 2016-ին ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 1600 կազմակերպություն՝ ավելի քան 60 երկրից, իսկ այցելուների թիվն, ակնկալվում է, որ կանցնի 30 000-ից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |