CRRC. ՀՀ բնակիչների վստահությունը նախագահի հանդեպ նվազում է, բանակի հանդեպ` աճում12 սեպտեմբերի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդի վստահության վարկանիշը ՀՀ նախագահի հանդեպ կտրուկ նվազել է` 2011-ին 36%-ից մինչև 2015-ին 16 %: Նման տվյալներ է հրապարակել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC): Բացի այդ, CRRC-ը կազմել է նաև ՀՀ բնակիչների վստահության վարկանիշը իշխանության այլ մարմինների, ինչպես նաև բանակի, առողջապահության ոլորտի և կրթության հանդեպ: Այսպիսով` ամենալավ ցուցանիշն ունի բանակը, որի հանդեպ քաղաքացիների վստահությունը միայն աճել է: Եթե 2011-ին այդ ցուցանիշը 66% էր, ապա 2015-ին` այն արդեն 78% էր: CRRC-ի զեկույցի մյուս կետերում Հայաստանի ցուցանիշների մասով այլ աճ չկա: Հայերի վերաբերմունքը ՀՀ կառավարության հանդեպ միայն վատթարացել է. 2011-ին կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը 28% էր, իսկ 2013-2015-ին` 14%: Վստահությունը ԱԺ հանդեպ 2011-ին 24% էր, իսկ 2015-ին` 12%: Մի փոքր ավելի բարվոք է վիճակը ՏԻՄ դեպքում`2011-ին նրանց վարկանիշը 40% էր, 2015-ին`34%: Ամենակայուն ցուցանիշն ունի ՀՀ ոստիկանությունը, որի հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը 5 տարի շարունակ չի փոխվել` 2011-ին այդ կառույցի հանդեպ վստահության մակարդակը 31% էր, իսկ 2015-ին` 29%: Մեծ չէ փոփոխությունը նաև առողջապահության և կրթության ոլորտներում. 2011-ին վստահության մակարդակը նրանց հանդեպ կազմել է համապատասխանաբար 50% և 49%, իսկ 2015-ին` 42% և 44% համապատասխանաբար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |