Հունաստանի վարչապետ. Թուրքիան պահել է խոստումը` փախստականների թիվը նվազել է12 սեպտեմբերի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիան պահել է փախստականների հարցում Եվրամիությանը տված խոստումը։ Նա այս մասին հայտարարել է Սալոնիկի 81-րդ տոնավաճառի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ցիպրասը նշել է, որ Հունաստանի սահմանն օրական հատող 5000-ից ավել փախստականի փոխարեն այժմ Հունաստան է հասնում 50-60 փախստական, Haberturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը։ Նա նաև նշել է, թե ԵՄ-ն խոստացել էր, որ կընդունի Հունաստանում ապաստանած 33 հազար փախաստականի, այնինչ ընդունել է միայն 3000-ին։ Հունաստանի կառավարության ղեկավարը Եվրոպային հորդորել է արագացնել փախստականների ընդունման ընթացակարգը։ ԵՄ-Անկարա համաձայնագրով Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներ են անցնելու։ Բացի այդ, համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։ Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է դարձել փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն է ստանալու եվրապացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանալու 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |