Որ նախարարներին չեն կարոտի մեր ընթերցողները. PAN-ի հարցման արդյունքները![]() 13 սեպտեմբերի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ավտոմատ կերպով հրաժարական ներկայացրեց նաև ՀՀ կառավարությունը: 20-օրյա ժամկետում նորանշանակ վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, պետք է նոր կառավարություն ձևավորի: Միևնույն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ կադրային փոխոխությունները շարունակվելու են ու լինելու գրեթե բոլոր ոլորտներում՝ նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ: Իսկ մինչև այդ, PAN-ն անցկացրեց «անցանկալի» նախարարների մասին քվեարկություն՝ հարցնելով ընթերցողներին՝ կառավարությունից ում առանց վարանելու հրաժեշտ կտային: Բնականաբար, «հարցումը» ու հետևությունները ակադեմիական ճշգրտության հավակնություն չունեն ու չեն էլ կարող ունենալ (ինչպես ցանկացած օնլայն-հարցում), թեև որոշակիորեն արտացոլում է հանրության տրամադրությունը: Հարցմանը մասնակցել է 13.238 մարդ: Նրանց մեծ մասը՝ մոտ 86%-ը, ՀՀ-ից է, մոտ 4.7%-ը ՌԴ-ից, 4.2%՝ Եվրոպայից, 3%-ը՝ ԱՄՆ և Կանադա: Արդյունքում առաջին «պատվավոր» հորիզոնականը զբաղեցնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 18.37%, նրան հաջորդում է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ 17.62%, այնուհետև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է՝ 15.98%: «Չսիրվածների» 4-րդ տեղում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է՝ 13.34%, 5-ում՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ 10.47%: Սա PAN-ի նմանատիպ երկրորդ հարցումն էր: Առաջինը եղել է փետրվարին՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի կազմավորումից հետո: Այն ժամանակ էլ լսարանը դեմ էր արտահայտվել ֆինանսների (15.62%), սփյուռքի(10.94%), մշակույթի(11.29%) նախարարներին: Սեյրան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի դեմ քվեարկողների քանակը գրեթե եռապատկվել է՝ 1.5 ու 6%-ից մինչև, համապատասխանաբար, 4.41 ու 18.37%: Հավանաբար, այս հարցում իր դերն է խաղացել Քառօրյա պատերազմը: Կարդացեք նաև՝ «Դրայվի» վերադարձը. Նախկին քաղաքապետը՝ նոր վարչապետի թեկնածու Հովիկ Աբրահամյան, թվապատում.Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |