ԶԼՄ-ներ. Թուրքիան Գյուլենի ժամանակավոր կալանքի վերաբերյալ հարցում է ուղարկել ԱՄՆ![]() 13 սեպտեմբերի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարարությունն ԱՄՆ իշխանություններին հարցում է ուղարկել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ժամանակովր կալանավորման մասին, հայտնում է Anadolu Ajansı-ն: Ըստ տվյալների, արդարադատության նախարարությունը պահանջում է արտահանձնել Գյուլենին, քանի որ նա «կարգադրել է հեղաշրջման փորձ անել և ղեկավարել է» այն: «Այդպիսով, նախարարությունն առաջին հարցումն է հղել ԱՄՆ-ին ժամանակավոր կալանավորման մասին»,-նշում է գործակալությունը: Հարցման նախապատրաստման մասին հայտնի դարձավ դեռ օգոստոսի 13-ին, երբ Ստամբուլի գլխավոր դատախազությունը ստորագրեց ԱՄՆ իշխանություններին հասցեագրված համապատասխան փաստաթուղթը և ըստ գործող կարգի փոխանցել է այն համաձայնեցման և ԱՄՆ ուղարկելու համար: Ժամանակավոր կալանավորումն ընդունված խափանման միջոց է աշխարհում, որը կարող է պահանջել արտահանձնման նախաձեռնող երկիրը մինչ փաստացի հարցումն ու ձևականությունների կարգավորումը: Թուրքիան պահանջել է խափանման այդ միջոցը երկկողմ համաձայնությունների հիման վրա: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |