ԱԺ-ում կքննարկվի ՀՀ և ԼՂՀ միջև փոխօգնության մասին պայմանագիրը![]() 13 սեպտեմբերի 2016 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև փոխօգնության մասին պայմանագիրը, հայտնում է Aysor.am-ը: «Հանձնաժողովը համակողմանիորեն քննարկել է, տեքստը գրված էր մի շարք թերություններով, ուներ և քաղաքագիտական ուղղումների անհրաժեշտություն, և տերմինաբանական, և իրավաբանական: Եկել ենք համաձայնության, որ հաջորդ նիստում հանձնաժողովը քվեարկի արդեն նորացված տարբերակը», - ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով, կա երեք տարբերակ. մերժել, տալ դրական եզրակացություն կամ հետաձգել: «Կառավարության ձևավորումից հետո կշարունենք քննարկումները նաև ԱԳՆ ներկայացուցիչների հետ», - նշել է Ա.Զաքարյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սեպտեմբերի 6-ին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը պատրաստ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |