Քեմերոնը կհեռանա բրիտանական խորհրդարանից![]() 13 սեպտեմբերի 2016 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կհեռանա Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամի պաշտոնից, որտեղ ընտրվել էր որպես Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օքսֆորդշիր կոմսության Ուիտնիի ընտրատարածքից: Նախկինում նա հայտարարել էր, որ մտադիր է մնալ խորհրդարանի իր պաշտոնում մինչ հաջորդ ընտրությունները: Ըստ Քեմերոնի, իր համար մեծ պատիվ էր աշխատել խորհրդարանում, սակայն, բարդ է մնալ այդ պաշտոնում և չշեղել նոր կառավարությանն աշխատանքից: Նա նաև պարզաբանել է, որ իր որոշումը կապված չէ կրթության համակարգը բարեփոխելու կառավարության ծրագրերի հետ, որին նա դեմ է եղել որպես պատգամավոր:Քաղաքական գործիչը նշել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ըմբռնումով է վերաբերվել նրա որոշմանը, հայտնում է BBC-ին: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |