Չի կարելի խոսել ցեղասպանությունների մասին` չհիշատակելով Հայոց ցեղասպանությունը 4 մայիսի 2007 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը մեղադրել է ՄԱԿ-ին Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացման հետաձգման մեջ եւ Թուրքիայի ճնշման ներքո տեքստի հետագա վերանայման մեջ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Փալոնին իր գործընկերների եւ ամերիկյան ժողովրդի առջեւ ելույթի համար եւ այն բանի համար, որ նա հայտարարել է ՄԱԿ-ի վրա Թուրքիայի ճնշման մասին Ռուանդայի ցեղասպանության ցուցահանդեսի հարցում: Մենք գնահատում ենք նրա դիրքորոշումն ու կիսում ենք նրա հստակ սկզբունքները այն հարցում, որ միջազգային հանրությունը պետք է կանխի եւ պատժի ցեղասպանությունը, այլ չհավասարվի թուրքական կառավարությանը, որն ակտիվորեն պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ողջ աշխարհում»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ինչպե՞ս եք դուք սովորեցնում հանրությանը ցեղասպանության փաստերին, եթե դուք հրաժարվում եք 20-րդ դարի առաջին ցեղասպանությանն իր անվանումը տալ: «Ցեղասպանություն» բառը փաստորեն ստեղծվել էր որպես 1915-1923 թվականներին հայերի դեմ բարբարոսական հանցագործությունները նկարագրելու միջոց, սակայն այսօր այն չի կարող օգտագործվել ՄԱԿ-ում կազմակերպվող ցուցահանդեսին: Դա ծիծաղելի է... Դուք երբեւէ բացե՞լ եք Քրիստոնեության մասին ցուցահանդես առանց հիշատակելու Քրիստոսի ծնունդը»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրենք Փալոնը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |