Լողասեզոնին Սևանում 21 մարդ է փրկվել. Ավելի քան կեսը ոչ սթափ վիճակում է եղել![]() 13 սեպտեմբերի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - 2016թ. լողասեզոնի ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը ստացել է 36 ահազանգ: Գրանցվել է ջրահեղձության 2 դեպք` մարտին` լողասեզոնից առաջ, իսկ դրա ընթացքում` մեկ դեպք, երբ Սևանա լճի չվերահսկվող տարածքում 16 տարեկան պատանի է խեղդվել, սակայն այդ ահազանգը ԱԻՆ-ը չի սպասարկել: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը, գրում է Aravot.am-ը: 2013թ. ՀՀ-ում գրանցվել է ջրահեղձության 5, 2014թ.-ին` 4, 2015թ.-ին` 4, իսկ 2016-ին՝ 2 դեպք, երբ ավտոմեքենաներն ընկել են Սևանա լիճը: Լողասեզոնի ժամանակ փրկարարների ջանքերով Սևանի լողափերի և հանգստյան գոտիների մոտ փրկվել է 21 քաղաքացի: Ի դեպ, Ճզմաչյանը տեղեկացրել է, որ փրկվածների ավելի քան կեսը եղել է ոչ սթափ վիճակում: «Ջոկատը հունիսի մեկից ուժեղացված ռեժիմով է աշխատել` հանրային երեք լողափում և հանգստյան գոտիներում: Մեր բոլոր հենակետերը համալրված են տեխնիկայով և դիտարկման աշտարակներով: Շուտով կունենանք արագընթաց մոտորանավակ, որի միջոցով ավելի արագ և ապահով կարձագանքենք յուրաքանչյուր դեպքի` Սևանա լճի ցանկացած հատվածում և ցանկացած եղանակային պայմաններում: Ջոկատի ծառայողները պարբերաբար վերապատրաստվում են»,-նշել է Ճզմաչյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |