ԱԺ-ում բարձրացվել են «Սասնա ծռերի», պատգամավորների այցելությունների, տարածքի կորստի հարցերը![]() 13 սեպտեմբերի 2016 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը և մասնավորապես քրեակատարողական վարչությունը կոպտորեն խախտում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին 48-րդ հոդվածը և պատգամավորներին հնարավորություն չեն տալիս տեսակցել մի շարք անձանց: «Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Օրենքը հստակ սահմանում է, բայց այս ապօրինությունը ԱԺ պատգամավորների նկատմամբ որերորդ անգամ տեղի է ունենում: Ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ-ն, որը ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր պատգամավորի մուտքի և ելքի իրավունքը խոչընդոտել է», - ասել է Փաշինյանը, գրում է Aravot.am-ը: Նա հորդորել է այս հարցը պահել ուշադրության կենտրոնում և համապատասխան պարզաբանում պահանջել ԱՆ-ից և ԱԱԾ-ից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դուք կարող եք ավելի հանգամանորեն ներկայացնել, թե ում եք ցանկացել դիտել: Որևէ բան չեմ տեսնում, որ մենք կարող ենք միջամտել՝ խնդիրը լուծելու համար»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրել է «Սասնա ծռերի» դեպքը և այն, որ ընդդիմադիր պատգամավորները ստորագրել էին արտահերթ նիստ հրավիրելու՝ հուլիսին տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ կապված. «Ես ակնկալում եմ, որ հիմա օրակարգում մի կետ կմտցնենք և քննարկում կիրականացնենք»: Ըստ Ուրիխանյանի, ԱԺ-ն պետք է արձագանքի ցուցարարների նկատմամբ իրականացված բռնություններին և պատասխանատվության կանչի իշխանության ներկայացուցիչներին՝ անգործության և այլ իրավախախտումների համար: Այս հարցին Սահակյանն արձագանքել է. «Մենք ինքներս էլ ենք շահագրգռված, որ ամեն ինչ ճիշտ ճանապարհով լուծվի: ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին պիտի ասեմ, որ քրեական գործ է հարուցվել և հակասահմանադրական է, որ հենց սկզբից ԱԺ-ն որոշում կայացնի: Մեր ամբողջ հասարակությունը ուշի-ուշով հետևում է այդ գործընթացի ավարտին»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձել է տարածքների կորստին. «Ե՞րբ եք պատրաստվում հատուկ նիստ հրավիրել, որպեսզի պատասխանատուներին կանչենք պատասխանատվության, որովհետև մի զգալի մաս մեր հայրենի հողից գտնվում է բռնազավթման մեջ Թուրքիայի կողմից, սա էլ՝ Ադրբեջանի, որը տեղի ունեցավ մեր իշխանությունների անպատասխանատու վարքագծի հետևանքով: Մենք իրենց պետք է կանչենք պատասխանատվության, որ կանխենք ապագա այսպիսի իրավիճակների հանգեցումը»: Փոստանջյանի դիտարկմանը Սահակյանը պատասխանել է. «Անհրաժեշտ է թուղթ գրել, տեսնենք ի՞նչ պիտի լուծի ԱԺ նիստը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |