Շեքսպիրի ամենավաղ շրջանի աշխատանքները կներկայացվեն Յորքշիրում![]() 13 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Անգլիացի ամենահայտնի գրող Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հազվագյուտ նմուշներ կներկայացվեն հանրությանը հատուկ ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված է մեծն դրամատուրգի մահվան 400-ամյակին: Շեքսպիրի աշխատանքների ամենավաղ շրջանի ժողովածուները հնարավոր կլինի տեսնել Յորքշիրյան Լիդսի համալսարանում: Չորս հատորից բաղկացած ժողովածուն պատկանել է լորդ Բրազերթոն Վեյքֆիլդացուն: Առաջին գիրքը թվագրվում է 1623թ., այսինքն հրատարակվել է Շեքսպիրի մահից 7 տարի առաջ, հայտնում է Euromag.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Մյուս հատորները թվագրվում են 1632-1685թթ. և հանդիսանում են լեզվի ու գրատպության զարգացման վկայությունը XVII դարում, ինչպես նաև ցույց են տալիս Լոնդոնից դուրս նրա կյանքի ազդեցությունը դրամատուրգի ստեղծագործության վրա: Շեքսպիրի մահվանից անցած 4 հարյուրամյակի ընթացքում նրա վաղ շրջանի ստեղծագործություններից շատերը կորսված են համարվում: Առաջին գրքի պատճեներից մեկը ոչնչացավ 1854-ին Նյուֆաունդլենդի ափերի մոտ երկու նավի բախման արդյունքում, մյուսը այրվել է 1871-ին Չիկագոյի Մեծ հրդեի ժամանակ: Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն Ուշ Վերածննդի եվրոպական դրամատուրգիայի գագաթն է: 2016-իմ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին: Ընթերցեք նաև. Թեստ. Հայկական Շեքսպիր Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |