Դեսպան. Շուտով կավարտվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները13 սեպտեմբերի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասիի հետ հանդիպման ժամանակ: Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը մեծապես կարևորել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը: ՀՀ դեսպանը նշել է , որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների և կառույցների հետ զարգացնում է համագործակցության և բարիդրացիության սկզբունքներից ելնելով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին, հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծված պայմաններում: Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար վաղուց եկել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու ժամանակը: «Ռիգայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ COSME և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները», - իր ելույթում ասել է նախարարը: Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են»։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |