Զուրաբյան. ԸՕ-ի փոփոխությունների համար անհրաժեշտ $9 մլն հայթայթվել է![]() 13 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը սեպտեմբերի 9-ին նախաստորագրվել է, որին մասնակցել են խորհրդարանական հինգ խմբակցություն: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, դրանից հետոհանդիպել են դոնորների հետ, համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջովին հայթայթված է: Զուրաբյանն ասել է, որ քաղհասարակությունը տվել է իր համաձայնությունն այդ փաստաթղթին, գրում է Panorama.am-ը: «Քանի որ քաղհասարակությունը տվել է իր հավանությունը, առաջարկում եմ հնարավորինս արագ նախաձեռնել այդ համաձայնագրի վերջնական ստորագրման արարողակարգը, այնուհետև անցնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Խոսքը հայտնի 4+4+4 բանակցային ձևաչափում ընդգրկված քաղաքական ուժերի և իշխող հանրապետական կուսակցության միջև ստորագրված փոխհամաձայնության մասին է։ Գումարն անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների ներդրման նպատակով, որի շուրջ ամիսներ առաջ կայացավ իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |