Վալենբերգի հիմնադրամը ներկայացրել է Ցեղասպանության մասին էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակը13 սեպտեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը ներկայացրել է «Լռեցված ցեղասպանություն» էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակը, որն իսպաներենով գրել է արգենտինացի հեղինակ Սուլիմ Գրանովսկին: Գրքի իսպաներեն տարբերակը խմբագրվել և հրապարակվել է հիմնադրամի կողմից դեռևս 2010-ին: Գիրքը պատմում է 1915թ. հայերի զանգվածային բնաջնջման մասին: Ինչպես և հիմնադրամի մյուս գրքերը, այս գիրքը ևս ազատ է օգտագործման համար: Մեկնաբանելով իր գիրքը` գրող Գրանովսկին ասել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ու թուրքերը խաղաղ գոյակցել են մոտ 600 տարի, սակայն այդ «հաշտությունը կեղծ է եղել»: «Կոստանդնուպոլսի շենքերի մեծ մասը հայ ճարտարապետներն են կառուցել: Գլխավոր մզկիթների հեղինակները ևս հայ ճարտարապետներն են: Հայ պաշտոնյաները եղել են թուրքական իշխանության խորհրդատուները: Այնուամենայնիվ, այդ հաշտությունը կեղծ էր, և հայերին մի շարք փորձություններ էին սպասում դեռ մինչև 1915-ի Ցեղասպանությունը: Ընդամենը մի քանի տարում` 1895-ից ի վեր սուլթան Աբդուլ Համիդը, «Կարմիր սուլթանը», ինչպես նրան կոչում էին արյունարբու գործողությունների համար, սկսեց 300.000 հայերի ոչնչացումը: Համիդի դարաշրջանում «ցանկացած մահմեդական թույլտվություն ուներ ստուգելու իր թրի սրությունը հայ քրիստոնյայի պարանոցին»,-պատմել է գրքի հեղինակը: Ռաուլ Վալենբերգի հիմնադրամը հովանավորում է նաև մի շարք նախագծեր, որոնք միտված են հայ ժողովրդի պատմության, մասնավորապես, Հայոց ցեղասպանության շրջանի բացահայտմանը: Մասնավորապես, հիմնադրամը նախաձեռնել է այն թուրքերի ու քրդերի մասին տեղեկությունների հավաքագրումը, որոնք Ցեղասպանության տարիներին օգնության ձեռք են մեկնել հայերին: Այդ նախագծի շրջանակում արդեն 180 մարդ է հայտնաբերվել, սակայն հետազոտությունները, որոնք ղեկավարում է Քլարկի համալսարանի (Մասաչուսեթս) պրոֆեսոր Թաներ Աքչամը, շարունակվում են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |