ՌՀՄ-ն կոչ է անում ադրբեջանցիներին Ղարաբաղի հակամարտության տարրերը չտեղափոխել Ռուսաստանի տարածք 4 մայիսի 2007 - 19:26 AMT PanARMENIAN.Net - «Մայիսի 1-ին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառու, որը կոչված էր խորհրդանշել տվյալ բուհում սովորող տարբեր ազգությունների ուսանողների բարեկամությունն ու հանդուրժողականությունը: Սակայն այդ տոնը մռայլվել է ադրբեջանցի եւ հայ ուսանողների միջեւ ծավալված զանգվածային ծեծկռտուքով: Բռնության առաջին գործողություն է հանդիսացել ադրբեջանցի ուսանողի հարձակումը հայ աղջկա վրա, ով իր ուսերին կրում էր Լեռնային Ղարաբաղի դրոշը: Խլելով այդ դրոշը` հարձակվողն իր ընկերների հետ միասին պատառոտել է այն: Ապա, հավատալով իրենց անպատժելիությանը, ադբեջանցիները արդեն մի մեծ խմբով հարձակվել են մի տղայի վրա, ով եւս իր ձեռքում դրոշ եր բռնել, սակայն ետմղում են ստացել, որը վերածվեց զանգվածային բնույթի գործողությունների»,- ասվում է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության Մոսկվայի քաղաքային բաժնի հայտարարության մեջ:ՌՀՄ-ի Մոսկվայի քաղաքային բաժինը հայտարարում է ազգային ատելության վրա հիմնված ցանկացած գործողության խիստ քննադատության մասին, եւ իր ցավն է հայտնում ԺԲՌՀ-ի ռեկտորատին, եւ հասարակության ու ադրբեջանական համայնքի ղեկավարության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ տվյալ համայնքի ներկայացուցիչների կողմից խուլիգանական գործողություններ են կատարվել, որոնք հակասում էին անցկացվող տոնի գաղփարին եւ տվյալ հակամարտության պատճառ դարձան: «Այն միջոցառմանը, ուր յուրաքանչյուր հայրենակցություն հանդես է գալիս իր խորհրդանշաններով, լրիվ բնական է, որ Լեռնային Ղարաբաղի ուսանողները իրենց ձեռքում բռնում են իրենց երկիրը ներկայացնող դրոշը: ՌԴ Օրենսդրությունում հստակ նշվում է արգելվող խորհրդանշանների ցուցակը: Բնական է, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը չի մտնում այդ ցուցակը: Այսպիսով, ոչ ոք իրավուքն չունի ղարաբաղցի ուսանողներին զրկել իրենց հայրենիքի խորհրդանշանից: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը տվյալ պարագայում գործի հետ ոչ մի կապ չունի: Դրոշները խորհրդանշում են տարածքները, անկախ դրանց կարգավիճակից: Օրինակ, չլինելով անկախ պետություն, ՌԴ բոլոր շրջաններն իրենց դրոշներն ունեն: Ելնելով ներկայացվածից, սկզբնապես կոնֆլիկտային են եւ ոչնչով հիմնավորված չեն միջպետական մակարդակի միջոցառումների անցկացման կարգը ուսանողական բարեկամության հանդիսության կարգին հավասարեցնելու փորձերը»,- ընդգծվում է փաստաթղթում: ՌՀՄ-ն Մոսկվայում ծեծկռտուք կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները որակում է որպես սադրիչ խուլիգանություն, ինչը եւ դարձել է ողջ միջադեպի սկզբնապատճառը: «ՌՀՄ Մոսկվայի քաղաքային խորհուրդը էլի ու էլի կոչ է անում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին ու ղեկավարներին չտեղափոխել մեր ժողովուրդների դիմակայությունը ռուսական տարածք: Անընդունելի է ռուսական պետությանն ու ռուս ժողովրդին մեր խնդիրներով անհանգտացնելը: Հակամարտության ցանկացած տարրի տեղափոխումը Ռուսաստան պետք է խիստ արգելքի տակ լինի»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |