Շարմազանով. Այսօր համար մեկ խնդիրն Արցախի կարգավիճակն է13 սեպտեմբերի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչումը ընդամենը ժամանակի խնդիր է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հայտնում է Panorama.am-ը: Ինչ վերաբերում է տարածքների խնդրին, ապա ըստ ԱԺ փոխնախագահի, այսօր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակն է: «Տարածքներից պետք չէ խոսել, տարածքների տեղը ես նրանց ցույց եմ տվել, վերջերս էլ Դավիթ Բաբայանը շատ դիպուկ ցույց է տվել տարածքների տեղը: Եվ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ԼՂՀ ժողովրդի արդար պայքարը, որը սկսել է 1988 թվականին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով պայմանավորվածություններին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ դրանք չեն իրականացվում առաջին հերթին Ադրբեջանի պատճառով: Նրա խոսքերով՝ խնդիրը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը և պետք է հնարավորություն ունենա միջազգային նորմերին համապատասխան իրականացնել ինքնորոշման իր իրավունքը: Ավելի վաղ Էդուարդ Շարմազանովն Արգենտինյան Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |