ՀՀԿ-ական. Կարեն Կարապետյանն ազատ է կադրային և ծրագրային քաղաքականության մեջ![]() 13 սեպտեմբերի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Կառավարության կազմի հետ կապված քննարկումները շարունակվում են. Կարեն Կարապետյանին տրվել է ազատություն թե կադրային, թե ծրագրային քաղաքականության մեջ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հայտնում է Panorama.am-ը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Պատասխանելով Հովիկ Աբրահամյանի գլխավոր ձախողման մասին հարցին` նա նշել է. «Այդ թեմային մենք արդեն անդրադարձել ենք: Դա Հովիկ Աբրահամյանի ինքնագնահատում էր, որը գոհ չէր ինքն իր տեմպերից: Բավականին քրտնաջան աշխատանք է կատարել, համենայն դեպս դա չէր գոհացնում կառավարությանը և վարչապետին, վարչապետը խնդրանքով դիմել էր իր հրաժարականի համար»: Անդրադառնալով ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը` Բաղդասարյանն ասել է, որ դրա մասին կոնկրետ կխոսեն արդեն հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Միաժամանակ Վ. Բաղդասարյանը հավելել է, որ ազգային համաձայնության կառավարության հիքմերն արդեն դնում են: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի աշխատել Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությանն ղեկավարն ասել է, որ կաշխատի, կտրվեն գնահատականներ: Խոսելով Կ. Կարապետյանի ծրագրային դրույթների մասին, նա ասել է, որ արդեն իսկ հայտարարվել է, որ ծրագիրը բաղկացած է լիենլու երկու փուլից՝ առաջնային, երկրորդային:«Կլինի քննարկում, արդյունքում կլինեն այն պահանջները, որոնք մենք ունենք»,- հավելել է նա: Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010-ի դեկտեմբերի 17-ից մինչև 2011-ի հոկտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նա մի քանի էական որոշումներ ընդունեց: PAN-ը վերհիշել է՝ ինչ է արել ՀՀ 14-րդ վարչապետը դեռևս որպես քաղաքապետ պաշտոնավարած տարիներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |