Թուրքիայի արևելքում վարչական շենքերին կրկին քրդերեն ցուցանակներ կհայտնվեն13 սեպտեմբերի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրահանգել է վերականգնել քրդերեն լեզվով ցուցանակները երկրի արևելքում և հարավ-արևելքում` քրդաբնակ շրջանների տեղական կառավարման մարմինների շենքերի վրա: Ցուցանակները հանել էին նոր տեղական իշխանությունները: «Քրդերենը ևս մեր լեզուն է: Մեր միակ խնդիրն ահաբեկչությունն է: Ես հրահանգել եմ վերականգնել քրդերեն ցուցանակներն այնտեղ, որտեղ դրանք եղել են…Կարծում եմ, որ թյուրիմացություն է տեղի ունեցել»,-հայտարարել է Սոյլուն լրագրողներին Մուշ այցելության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով: Թուրքիայում Քրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |