Արոնյանի եւ Կրամնիկի առաջին ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ ոքի

PanARMENIAN.Net - Հայաստանում երեկ անցել է արագ շախմատի ընկերական հանդիպում ՖԻԴԵ-ի տարբերակով աշխարհի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանի (Հայաստան) եւ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) միջեւ: Առաջին պարտիան ավարտվել է ռուս գրոյսմայստերի հաղթնակով, հայ շախմատիստը հանձնվել է 45-րդ քայլին:



Երկրորդ խաղի արդյունքում Արոնյանը ռեվանշ է վերցրել Կրամնիկից: Պատասխան պարտիայում հայ շախմատիստին հաջողվել է հաղթել հռչակավոր հակառակորդին 76-րդ քայլին: Այդպիսով, առաջին օրվա արդյունքում հաշիվը 1:1 է:



Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը ռուս գրոյսմաստեր Վլադիմր Կրամնիկի հետ երեկ անցկացրած առաջին պարտիան բնութագրել է որպես մարտական: Դա եղել է գրոսմայստերների ութերորդ հանդիպումը, ընդ որում հայ շախմատիստն առաջին ագամ է հաղթանակ տարել:



«Ինձ հաճելի է հաղթել Վլադիմիրին առաջին անգամ»,- ասել է Արոնյանը լրագրողներին երկորդ պարտիայից հետո: Երկու շախմատիստների գնահականներով էլ, անցկացրած երկու պարտիաներն էլ նման էին միմյանց, հաղորդում է «ՍպորտՌեպորտը»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---