Փորձագետ. Իլհամ Ալիեւի հայտարարությունները նախատեսված են հայ ընտրողի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է դուրս բերել իր զորքերն ազատագրված հողերից եւ համաձայնել է ԼՂՀ-ի կարգավիճակին Ադրբեջանի կազմում, առաջին հերթին ուղղված են հայ ընտրողին: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Ալիեւը փորձում է պաշտպանել Հայաստանի լիբերալ ընդդիմությանը, քանի որ երկու հայկական պետությունների ներկա ղեկավարությունը ԼՂՀ-ի եւ Հայաստանի անվտանգության հարցում անզիջում դիրքորոշում է գրավում»,- ընդգծել է հայ քաղաքագետը: Նա նաեւ նշել է, որ Իլհամ Ալիեւը նմանատիպ հայտարարություններ կանի նաեւ ԼՂՀ-ի նախագահական ընտրությունների ժամանակ:



Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանին 7 օկուպացված շրջանների վերադարձի մասին ընդհանուր համաձայնություն կա` փուլային եղանակով, ինչից հետո անպայման նախատեսվում է ադրբեջանցիների վերադարձը իրենց հողերը»: Ընդ որում, նա պնդում է, որ այդ առաջարկներն ընդունել են ինչպես Հայաստանը, այնպես էլ բանակցությունների միջնորդները: Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, Ադրբեջանը դեմ չէ այդ տարածքում խաղաղապահների տեղակայմանը, ինչը հանդիսանում է Հայաստանի նախաձեռնությունը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---