Գովազդն արգելափակող AdBlock Plus-ն այժմ ինքը գովազդ կվաճառի![]() 14 սեպտեմբերի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Գովազդի արգելափակման AdBlock Plus ծառայությունը որոշել է ինքը գովազդ վաճառել: Դրա համար կբացվի առանձին հարթակ: Ենթադրվում է, որ վաճառված գովազդը կտեղադրվի արգելափակվածի փոխարեն: Ըստ ծրագրի պայմանների, եկամտի 80 տոկոսը կստանա կայքի սեփականատերը, մնացածը AdBlock Plus-ի հետ համագործակցող գործակալություններն ու ինքը ծառայությունը, հայտնում է Meduza-ն: «Գովազդի արգելափակումը կիրականացվի մեր մասնակցությամբ կամ առանց մեզ: Մենք աշխատում ենք մի փոքր փոխել իրավիճակը, որի դեպքում արգելափակվում է գովազդի 100 տոկոսը: «Ընդունելի գովազդը շրջադարձ է դեպի այն կողմ, որը մեզ լավագույնն է թվում»,-ասում են Adblock Plus-ում: AdBlock Plus-ը բրաուզերի հավելված է, ինչպես նաև բջջային սարքերի բրաուզեր, որոնք արգելափակում են գովազդը: 2011-ից գործում է «Ընդունելի գովազդի» ծրագիրը` կայքերի սեփականատերերը կարող են փողով կամ առանց գումարի, պայմանավորվել ծառայության հետ, որպեսզի իրենց գովազդը չարգելափակվի: Գովազդի վաճառքի համար նախատեսված նոր հարթակը թույլ կտա միանալ ծրագրին մեծ թվով կայքերի: Այժմ AdBlock Plus-ի կարգաբերումներում կարելի է անջատել նույնիսկ «ընդունելի» գովազդը: Հայտնի չէ`արդյոք դրանից հետո կփոխվեն գովազդի վաճառքի հարթակները: Գովազդի ևս մեկ խոշոր արգելափակող AdBlock-ը նույնպես մասնակցում է «ընդունելի գովազդ» ծրագրին: Նրա գովազդ վաճառելու մտադրության մասին տեղեկություն չկա: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |