Հայերենի «Մեղու» մրցույթը մեկնարկել է. ՀՀ և Արցախի մոտ 1250 դպրոց է հրավիրվել14 սեպտեմբերի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: 2016-ին մրցույթի եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1250 դպրոցին: Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 7-ը: «Մեղու» հայերենի մրցույթը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Մրցույթը 2014-ից ամեն տարի անցկացվում է Հայաստանի ու Արցախի դպրոցներում։ Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, զարգացնել երեխաների լեզվամտածողական և լեզվագիտական ունակությունները: 2015թ.-ին «Մեղու»-ին մասնակցել են ընդհանուր թվով 41.606 դպրոցական հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 1001 դպրոցից: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 1 աշակերտ: Բացի դրանից, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 308 աշակերտ։ «Այբ» կրթական հիմնադրամը հատուկ խրախուսական մրցանակներ է շնորհել ևս 905 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չեն եղել հաղթող կամ պատվոգրակիր երեխաներ: «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |