Մարին լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել![]() 14 սեպտեմբերի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին նա ասել է Եվրամիության վիճակի մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ: «Ըստ ժողովրդավարության նորմերի հանրաքվեն լավաևգույն գործիքն է: Վերջին տարիներին ես անընդհատ ասել եմ, որ մտադիր եմ հանրաքվե անցկացնել, որպեսզի ֆրանսիացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ»,-ասել է նա` պատասխանելով հարցին, թե պատրաստ է նման հանրաքվե անցկացնել նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: Նա խստագույնս դատապարտել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի ելույթը` նշելով, որ ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո «բոլոր բարդ հարցերին շարունակում է նույն պատասխանը տալ` «հանրությանը ավելի շատ Եվրոպա է պետք»: «Ազգերին թողեք ազատ լինելու իրավունքը: Թույլ տվեք նրանց համագործակցել այն մակարդակով, որն ընդունելի է նրանց համար: Ավելի լավ, քան Բրյուսելի հետ: Վերջապես ժողովրդավար եղեք և թույլ տվեք, որ մարդիկ իրենք որոշեն իրենց ճակատագիրը»,-ասել է Մարին լը Պենը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ընթերցեք նաև. Յունկեր. Ժամանակն է, որ ԵՄ-ն ռազմական դաշինք ստեղծի ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |