Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակից![]() 14 սեպտեմբերի 2016 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակից, հայտնում է Armfootball.com-ը բրիտանական The Sun պարբերականի վրա հղումով: Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը հիասթափված է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի արած հայտարարությունից: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Ջեսսե Լինգարդը չեն մասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» դեմ խաղին: Մարզիչը այդ որոշումը կայացրել է` ելնելով Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ֆուտբոլիստների ունեցած ելույթներից: «Խոսենք Մխիթարյանի մասին: Քանի՞ մեծ հանդիպման է նա մասնակցել: Միայն երկու ամիսը քիչ է նորեկ ֆուտբոլիստներին լավ ճանաչելու համար»,-ասել էր նա: Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր նաև, որ Մխիթարյանը բաց կթողնի Ֆեյնորդի դեմ խաղը, իսկ սեպտեմբերի 14-ին լուրեր հայտնվեցին, որ Մխիթարյանի մոտ կրկնվել է ձախ ազդրի վնասվածքը և նա 10 օր բաց կթողնի: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |