Արոնյան-Կրամնիկ ընկերական հանդիպումը ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Երեւանում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը աշխարհի բացարձակ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթակիր, հայաստանցի Լեւոն Արոնյանի միջեւ: Վեց պարտիաներն ավարտվեցին Արոնյանի հաղթանակով` 4:2 հաշվով: Կրամնիկի համար անհաջող եղավ շաբաթ օրը, երբ նա պարտություն կրեց երկու պարտիաներում: Վեց պարտիաներից Կրամնիկը հաղթեց մեկում, Արոնյանը` երեքում, իսկ կիրակնօրյա երկու մենամարտերն ավարտվեցին ոչ ոքի հաշվով:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---