Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում![]() 14 սեպտեմբերի 2016 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Սենատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Դիդիե Գիյոմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նա որպես թեկնածու կմասնակցի 2017-ի ընտրարշավին, դա հստակ է: Նա թեկնածու կլինի, քանի որ Ֆրանսիան ունի նրա կարիքը»,-ասել է Գոյոմը Reuters-ի փոխանցմամբ: Մինչդեռ ըստ հարցման տվյալների, որն անցկացվել է IFOP սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի կողմից, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը` 85 տոկոսը, հայտարարել էր, որ չի ցանկանում այլևս տեսնել Օլանդին պետության նախագահի պաշտոնում: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդը կարծում է, որ նա կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրությունների: Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին Ֆրանսուա Օլանդը կհայտարարի մինչև տարեվերջ: Նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017-ի գարնանը: Սեպտեմբերին Ֆրանսիայի սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |