Երևանում երեխաների համար Գիտության թանգարան է բացվել. Առաջինն է տարածաշրջանում![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Երևանում բացվել է տարածաշրջանում առաջին Գիտության թանգարանը՝ նախատեսված երեխաների համար: Թանգարանի հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտաս 40/2 (մուտքը Կոմիտաս պողոտայի կողմից): Գիտության թանգարանը ստեղծվել է «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության կողմից: Թանգարանի գլխավոր նպատակն է ինտերակտիվ շփման միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել բնագիտական առարկաների հանդեպ՝ խրախուսելով նրանց անմիջական շփումը ցուցանմուշների հետ, հայտնում են նորաբաց թանգարանից: Ներկայացված են մոտ 25 ցուցանմուշ էլեկտրականություն, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի և ֆիզիկայի այլ բնագավառներից: Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար: Այն բաց է 13:00-ից 20:00-ն աշխատանքային օրերին, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից 21:00-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |