Ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը՝ Երևանում![]() 14 սեպտեմբերի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին` ժամը 15:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը` ՀՀ մշակույթի նախարարության և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ցուցադրությունը նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: Կներկայացվի նկարչի տարբեր տարիների ստեղծած մոտ 40 աշխատանք: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 4-ը: Արմատներով հայ Ասիլվան (Սիլվա Առաքելյան) ծնվել է Ստամբուլում, ավարտել է տեղի Հինդլյան դպրոցը, ապա տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ ուսումը շարունակել է «Նոտր Դամ դը Սիոն» դպրոցում, այնուհետև՝ Սորբոնի համալսարանում մաթեմատիկա և փիլիսոփայություն է ուսումնասիրել: Նկարել սկսել է արդեն հասուն տարիքում: Հեղինակ է մի քանի աշխատության, որտեղ ուսումնասիրել է «ոսկե հատման» սկզբունքի օգտագործումը Ռեմբրանդտի և Սյորայի կտավներում: Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում: Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը: Նկարիչը փոխկապակցում է մաթեմատիկական և փիլիսոփայական հայացքները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և համարվում ձեռքբերումներ՝ պետությունների և թանգարանների համար: Նա տարբեր տարիների ղեկավարել և ղեկավարում է Փարիզում գործող մի շարք մշակութային կազմակերպություններ, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության» հիմնադիրն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |