ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին մասնակցել են ՄԱԿ և ԵԱՀԿ ներկայացուցիչները15 սեպտեմբերի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ գումարվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը, որին ելույթներով են հանդես եկել ՄԱԿ Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պետկո Դրագանովն ու ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոն: ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կենտրոնների ղեկավարներն անդրադարձ են կատարել իրենց ղեկավարած կառույցների գործունեությանը, դրանց առջև ծառացած խնդիրներին, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններին, հայտնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: Քննարկումների ժամանակ կարևորվել է ՄԱԿ, ԵԱՀԿ ու ՀԱՊԿ գործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Այդ առնչությամբ դեսպան Պեշկոն ընդգծել է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ԵԱՀԿ-ՀԱՊԿ գործնական փոխգործակցության զարգացման ուղղությամբ: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով: ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |