Վրացական ևս մեկ կուսակցություն էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցում է խոստանում15 սեպտեմբերի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Վրացական «Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշ հարցումների արդյունքների համաձայն քաղաքական այն ուժերից է, որը խորհրդարանական ընրություններից հետո 5%-անոց անցումային սանդղակը հաղթահարելու և համապատասխանաբար 2016-ի խորհրդարանի կազմում հայտնվելու մեծ հավանականություն ունի: Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները: Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Մի քանի օր առաջ կուսակցությունը հրապարակեց նախաընտրական ծրագիրն ու թեկնածուների 200 հոգանոց ցուցակը: Թեկնածուների ցուցակի հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ այնտեղ ազգությամբ մեկ հայ թեկնածու է՝ համամասնական ցուցակի 21-րդ համարի ներքո ընդգրկված Միքայել Ավագյանը, հայտնում է Վրաստանի հայ համայնքը: «Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների ցուցակում 3 ադրբեջանցու ազգանուն է նշվում՝ Կասիմով Բաիրամ՝ Բոլնիսի ընտրական շրջանի մեծամասնական թեկնածու և 2 ադրբեջանցի թեկնածու՝ համամասնական ցուցակով: Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ կուսակցության ծրագրի քաղաքականությանը, այն արդեն հիշատակված կուսակցությունների քաղաքականությունից էականորեն չի տարբերվում: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունների մեծամասնության նախաընտրական ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, գրել է նույն մարդը, ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում: Ահա թե ինչ է խոստանում երկրի ազգային փոքրամասնություններին այդ կուսակցությունը՝ «...Կբարելավի էթնիկ փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցումն ու նրանց կրթական աջակցության ծրագիրը,կրթական համակարգում պետք է լինի քաղաքացիական ինտեգրման ու ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցերի ակտիվացում՝ նկատի ունենալով դպրոցական քաղաքացիական կրթության հետագա զարգացումը, ներառյալ կրթության աջակցումը, պետական լեզվի ուսուցման գործընթացի հզորացումն էթնիկ փոքրամասնություններով բնակելի, նաև օկուպացված տարածքներում և երկրի սահմաններից դուրս գտնվող վրացական համայնքներում...»: Կարդացեք նաև՝«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ծրագիր ունեն Ախալքալաքը զրկվել է օրենսդրական մարմնում օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքից Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |