Իրանի համար քրդերի իրավունքների պաշտպանությունը Սիրիայում կարգավորման պայմաններից է

Իրանի համար քրդերի իրավունքների պաշտպանությունը Սիրիայում կարգավորման պայմաններից է

PanARMENIAN.Net - Քրդերը կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում և նրանց իրավունքների պաշտպանությունը Սիրիայի ապագա կառուցվածքի կարևոր պայմաններից մեկն է: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հուսեյն Ջաբեր Անսարին:

«Քրդերը մեր տարածաշրջանի անբաժան մասն են: Իրանում քրդերի հանդեպ վերաբերմունքը երկու մոտեցում է ենթադրում` նրանց քաղաքացիական իրավունքների իրացումը իրենց բնակության երկրների շրջանակում, և երկրների մասնատման կասեցումը: Քրդերի քաղաքացիական իրավունքների իրացումը պետք է իրականացվի Սիրիայում և Իրաքում: Եվ դա պետք է դառնա Սիրիայում կարգավորման հիմքերից մեկը»,-ասել է Անսարին:

Ավելի վաղ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հայտարարել էին, որ քրդերը պետք է լիարժեք ներկայացված լինեն Սիրիայում ընթացող քաղաքական գործընթացում և մնան սիրիական պետության մաս, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---