Վարչապետ. Անապահով խավը գազի ու էլէներգիայի համար պիտի ավելի քիչ մուծի՝ այլ սպառողների հաշվին15 սեպտեմբերի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր առաջին հանձնարարականները: Նրանցից մեկը, մասնավորապես, վերաբերում է սոցիալական խնդիրներին: Վարչապետ Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկային և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել է համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: «Խոսքը վերաբերում է նրան, որ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինն ի հաշիվ այլ սպառողների՝ տրամաբանական է: Պետք է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար: Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն, և այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայություններն են մատուցում»,- ասել է Կարապետյանը: Վարչապետի կողմից բարձրաձայնած այլ հարցերից մեկն առնչվում էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Վարչապետն ասել է, որ ստեղծում է նոր հանձնաժողովներ, բայց այս պահին ցանկանում է Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարականը ձևակերպել: «Առաջին հերթին՝ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում: Երկրորդ՝ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում պետք է լինի»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ այս գործողությունները պետք է կատարվեն առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու, մեջբերում է Panorama.am-ը: «Աշխատակազմին նախապատրաստել ավելի մանարամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»,- նշել է վարչապետը: Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»: Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու: Կարդացեք նաև՝Վարչապետ. Սոցիալական լարվածության իջեցմանը, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվելու Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |