ՀՀ-ում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ համաժողով է անցկացվել![]() 15 սեպտեմբերի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-14-ը ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ և Եվրոական բիզնես ցանցի (European Business Network) միջազգային փորձգետի ներգրավմամբ տեղի ունեցավ համաժողով Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են ՀՀ Կառավարության աշխատակազմի, ՀՀ Ֆինանսների, ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, ինպես նաև Հայաստանում ձեռնարկատիրությանը աջակցող մի շարք կառույցներ, որոնց շարքում էին ՓՄՁ Զարգազման ազգային կենտրոնը, GIZ-ը, UNIDO-ն, Հայկական Կարիտասը, Հայաստանի Կարմիր Խաչը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, Եվրոպական բիզնես ասոցիացիան և այլոք: Թե՛ պետական գերատեսչությունների, և թե՛ ներկա կառույցների ներկայացուցիչները, կարևորելով նմանատիպ նախաձեռնության իրագործումը և համատեղ արդյունավետ նախագծումը, քննարկեցին ինկուբատորի մոդելի հեռանկարները, արտահայտեցին իրենց ակնկալիքները բիզնես ինկուբատորի ներդրման և վերջինիս՝ գործարար միջավայրի վրա դրական ազդեցության հետ կապված: Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը ավելի վաղ ներկայացվել է ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող ՀՀ ՓՄՁ զարգացման խորհդի նիստին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |