Մայիսի 10-ին Մադրիդում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Մադրիդում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի` ԱՄՆ, Յուրի Մերզլյակովի` Ռուսաստան եւ Բերնար Ֆասյեի` Ֆրանսիա խորհրդակցությունը: Ըստ Յու.Մերզլյակովի, խորհրդակցությունները կտեւեն մեկ օր:



Բ.Ֆասյեի գրասենյակում պարզաբանեցին, որ Մադրիդում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, այդ գործում ձեռք բերված առաջընթացը, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը հունիսի 10-ին Սանքտ Պետերբուրգում:



Համանախագահները կարծիքներ կփոխանակեն նաեւ ԵԱՀԿ նախագահ Միգել Անխել Մորատինոսի Հայաստան եւ Ադրբեջան կատարելիք այցի վերաբերյալ, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---