Համբուրգի պրոֆեսոր. Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը![]() 15 սեպտեմբերի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանում սեպտեմբերի 14-ին հյուրընկալել են միջազգային իրավունքի մասնագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտին: Պրոֆեսոր Լյուխտերհանդտը, ում գիտական հետաքրքրությունը Ղարաբաղի ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ սկսվել է դեռեւս 1992-ին, Երիտխորհրդարանի անդամների համար հանդես է եկել զեկույցով՝ «Ադրբեջանի բլիցկրիգն ընդդեմ Արցախի եւ միջազգային իրավունքը» թեմայով: Գերմանացի պրոֆեսորը նշել է, որ Արցախի Հանրապետությունը, միջազգային իրավական ճանաչում չունենալով հանդերձ, լիովին համապատասխանում է պետության սահմանման բոլոր չափանիշներին եւ անկախության այս տարիներին ապացուցել է իր կենսունակությունը, տեղեկացնում է ԼՂՀ ազգային ժողովի կայքը: Լյուխտերհանդտն ընդգծել է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները տարածվում են միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների հանդեպ՝ անկախ նրանց ճանաչման կարգավիճակից, եւ ապրիլին Արցախի դեմ նախաձեռնած պատերազմով Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի մի քանի հիմնարար սկզբունքներ, մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Պրոֆեսոր Լյուխտերհանդտի խոսքով ապրիլյան պատերազմն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի ակտ էր, որի ամբողջ պատասխանատվությունը Բաքվի քաղաքական ղեկավարության վրա է: Այնուհետեւ Երիտասարդական խորհրդարանի անդամները հետաքրքրվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տեսլականի, Արցախի եւ հետխորհրդային տարածքի մյուս չճանաչված պետությունների իրավական հիմքերի համեմատական վերլուծության եւ միջազգային հանրային իրավունքի հետ կապված այլ հարցերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |