Դինքի հիմնադրամը Ստամբուլում արևմտահայերենի դասընթացներ կանցկացնի

Դինքի հիմնադրամը Ստամբուլում արևմտահայերենի դասընթացներ կանցկացնի

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի անվան հիմնադրամը Ստամբուլում արևմտահայերենի դասընթացներ կկազմակերպի սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 22-ը, տեղեկացնում է հիմնադրամի կայքը:

Դասընթացները կանցկացվեն հիմնադրամի շենքում, ղեկավարվելու են Սևան Դեյիրմենջյանի կողմից: 2 ամսվա ընթացքում 75 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացներն անցկացվելու են շաբաթական երեք անգամ:

Հրանտ Դինքի անվան հիմնադրամըhիմնադրվել է 2007-ին՝ շարունակելու Դինքի ժառանգությունը: Հիմնադրամը գործունեություն է ծավալում մշակույթի և արվեստի, կրթության, պատմության, ժողովրդավարացման և մարդու իրավունքների, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հետազոտությունների ոլորտում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---